Արտաքին 5 տարի առաջ - 18:28 10-03-2021

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՂՐԻՄԸ. ԿՐԵՄԼ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թուրքիան անվանել է Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկեր և հույս հայտնեց, որ մի օր թուրք գործընկերները կհասկանան Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճշգրտությունն ու վավերությունը:

Լրագրողների հետ հարցազրույցում նա ասել է, որ ներկայումս Ռուսաստանը սերտ համագործակցություն ունի Թուրքիայի հետ տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանի և Սիրիայի: «Չնայած դժվար պահերին՝ նախագահներին հաջողվել է փոխզիջման գալ: Մենք բարձր ենք գնահատում փոխզիջումներ գտնելու քաղաքական կամքը»,- հավելել է Պեսկովը:

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու Թուրքիան համաձայն չէ Ռուսաստանի հետ Ղրիմի հարցում. «Հարցը տարաձայնությունների շարքին է դասվում: Մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել, վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան մեր դիրքորոշման ճշտությունն ու վավերականությունը»:

Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը չի ճանաչում Ղրիմը՝ որպես ռուսական տարածք:

2014 թ. մարտին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձել է դաշնային նշանակության քաղաք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով