Ներքին 5 տարի առաջ - 15:20 10-03-2021

ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:

Խստացված ստուգայցի արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ուղևորափոխադրման համակարգում արձանագրել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ վարորդներն ու ուղևորները չեն կրել դիմակ, եղել են կուտակումներով երթուղայիններ, որոշ երթուղայիններում բացակայել են ախտահանիչ նյութերը: Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ:

Տեսչական մարմնի մասնագետները զուգահեռ իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում