Արտաքին 5 տարի առաջ - 21:35 09-03-2021

ՆԱՐԻՇԿԻՆԸ ԽՈՍԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԱՄՆ-Ի ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրվանից ի վեր ԱՄՆ-ն սովոր է վերահսկել քաղաքական գործընթացները Վրաստանում և դժգոհ է վրացական իշխող կուսակցությունյց՝ իր պահանջները կատարելուց խուսափելու պատճառով։
Նրա խոսքերը մեջբերված են գործակալության կայքում:
«Վրաստանում կարգուկանոն հաստատելու համար ամերիկացիները նախատեսում են համակարգված աշխատանքներ կազմակերպել՝ ընդդիմությանը աջակցություն ցուցաբերելու համար, և միևնույն ժամանակ խարխլել «Վրացական երազանքի» դիրքերը: ԱՄՆ-ը նաև խրախուսում է իր եվրոպական գործընկերներին աջակցել վրացական ընդդիմությանը»,- ասել է Նարիշկինը:
Ըստ գործչի՝ ԱՄՆ իշխանությունները Թբիլիսիին հասկացնում են, որ իրենց հետագա գործողությունների ընթացքը կախված կլինի «ամերիկյան ցուցումներւ ճշգրիտ կատարելու Վրաստանի ղեկավարության պատրաստակամությունից»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր ծայրահեղ մտահոգության մասին, որը կապված էր Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի ձերբակալության հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով