Արտաքին 5 տարի առաջ - 18:42 09-03-2021

ԷՐԴՈՂԱՆԻ ԽՈՍՆԱԿ. S-400-ՆԵՐԸ ՉԵՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Bloomberg-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմային: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Քալընը նշել է, որ Թուրքիան Ջո Բայդենի ընտրվելուց հետո ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լավ մեկնարկ է ունեցել:

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներն անպայման հանդիպում են ունենալու:

ԱՄՆ նոր նախագահը դեռևս հեռախոսազրույց և հանդիպում չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG, խմբ.՝ PYD-ի ռազմական թևը) աջակցելու թուրքական պնդումներին, ասել է. «Երևում է, որ ԱՄՆ-ն շարունակելու է իր աջակցության քաղաքականությունը YPG-ի նկատմամբ: Սա էական վեճ է ԱՄՆ վարչակազմի հետ»:

ԱՄՆ-ի կողմից YPG/PYD-ին, որին Անկարան համարում է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK), սիրիական ճյուղավորում, ցուցաբերվող «օգնությունը» թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներից մեկն է:

Ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճնշման վերաբերյալ Էրդողանի խոսնակը հետևյալ դիտարկումն է արել. «Որոշումը մեկ օրվա ընթացքում չի կայացվել: S-400-ները չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ