Արտաքին 5 տարի առաջ - 17:30 09-03-2021

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՉԿԱ

Թեհրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակմանը, սակայն դա տեղի չի ունենում Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով: Մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբաիին: «Ինչ վերաբերում Է բանտարկյալների փոխանակմանը, ապա այստեղ ոչ մի նոր բան չկա: Մենք պատրաստ ենք բոլոր բանտարկյալների փոխանակմանը, եթե մինչեւ այսօր դա չի պատահել, ապա այդպես Է տեղի ունենում այն պատճառով, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ չԷ դրան»,- ասել Է նա: Ռաբիիի խոսքով, չնայած (ԱՄՆ-ի պատրաստ չլինելուն բոլոր բանտարկյալների փոխանակմանը), հավանաբար, հնարավորություն կհայտնվի Միացյալ Նահանգների բանտերից որոշ իրանցի պատանդների ազատման համար:

«Եթե դա տեղի ունենա, ապա մենք դրականորեն կվերաբերվենք դրան»,- նշել Է նա: Կառավարության ներկայացուցիչը հավելել Է, որ «ԱՄՆ-ը պետք Է առանց որեւիցե պայմանների վերադառնա միջուկային գործարքին եւ չբարդացնի դիվանագիտության ուղին»: «Մենք դուռը բաց ենք թողել դիվանագիտության համար, եւ ամերիկացիները պետք Է անեն առաջին քայլը»,- ասել Է նա: 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Իրանի դատական իշխանության ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի իշխանություններն այսօրվա դրությամբ պահում են շուրջ 15 իրանցի քաղաքացիների, որոնց նրանք մեղադրում են ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ: 2020 թվականի հունիսի 8-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել Է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման եւ այն բոլոր իրանցի քաղաքացիների ազատ արձակման հույս ունի, ովքեր գտնվում են ԱՄՆ-ի բանտերում եւ նախնական կալանքի վայրերում: 2020 թվականի սկզբին Թեհրան Է ժամանել իրանա-ամերիկացի բժիշկ Մաջիդ Թահերին, որն ԱՄՆ-ում ձերբակալվել Էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցման փորձի մեջ: Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ Թահերիի ազատումը պայման Է դարձել այն բանի համար, որպսզի իրանական կողմը բաց թողնի ամերիկացի քաղաքացի Մայքլ Ուայթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում