Ներքին 5 տարի առաջ - 13:08 05-03-2021

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ․ ԱՄԱՐԱՍՈՒՄ ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐԻՆ ՊԱՏԱՐԱԳ ԿՄԱՏՈՒՑՎԻ

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ թեմի 3 վանքը՝ Գանձասարը, Ամարասը և Դադիվանքը մշտապես պետք է գործեն։

Նա նշել է, որ Ամարասի վանքում, որը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի հետ շփման գծի հարևանությամբ, կիրակի օրերին պատարագ կմատուցվի։

Վրթանես սրբազանը հավելել է, որ Արցախի հայկական վանքերում պետք է աղոթք հնչի՝ կոչ անելով հայ ուխտավորներին ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ապրող, ուխտագնացություն կատարել վանքեր։

Նա նշել է, որ երբեմն ադրբեջանցիները խոչընդոտներ են հարուցում հայ ուխտավորների համար, սակայն դրանք հնարավոր է լինում հաղթահարել ռուս խաղաղապահների օգնությամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ամարասի վանք են այցելել, որը 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի անմիջական հարևանությամբ։ Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 30 հոգանոց խմբի անվտանգությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»