Արտաքին 5 տարի առաջ - 10:25 05-03-2021

ԱՄՆ-Ն 5 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՂՐՂԶՍՏԱՆԻՑ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ պետքարտուղարությունը մեծացրել է դրամական պարգևատրման չափը Ղրղզստանի քրեական հեղինակություն Կամչիբեկ Կոլբաևի մասին տեղեկատվության համար: Հաղորդում է Պետքարտուղարության կայքը:

ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ պարգևատրումն ավելացրել են այն տվյալների համար, որոնք «կհանգեցնեն Կամչիբեկ Կոլբաևի ձերբակալմանն ու/կամ դատապարտմանը, և/կամ այն տեղեկության, որը կօգնի խափանել նրա հանցավոր կազմակերպության ֆինանսական հոսքերը»:

2000 թ. Կոլբաևը դատապարտվել էր իր նախկին հանցավոր ղեկավարի դեմ մահափորձ կատարելու և ևս երկու հոգու սպանության համար: Նա դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման: 6 տարվա ազատազրկումից հետո նա փախել էր բանտից: 2007 թ. ԱՄՆ պետքարտուղարությունը բնութագրել է Կոլբաևին որպես Ղրղզստանի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորման առաջնորդ: Նրանք նշել են, որ 2008 թ. նա «օրենքով գող է թագադրվել»:

Գերատեսչությունը նշել է, որ վերջին անգամ Կոլբաևը ձերբակալվել է 2020 թ. հոկտեմբերին Բիշքեկում հանցավոր կազմակերպություն ստեղծելու և մասնակցելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով