Ավելին 5 տարի առաջ - 22:30 04-03-2021

ԻՐԻՆԱ ՇԵՅՔԸ ԽՈՍԵԼ Է ԴՍՏԵՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆ ՄԻԱՅՆԱԿ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրինա Շեյքը «Elle»-ին տված հարցազրույցում խոսել է Բրեդլի Կուպերի և իր դստեր դաստիարակության մասին:

Նա նշել է, որ ներկա պահին իր ամբողջ ուշադրությունը հատկացրել է դստերը՝ Լեիին: Նա շուտով կդառնա 4 տարեկան: Բրեդլի Կուպերի հետ բաժանությունը չի խանգարում աղջկան համատեղ դաստիարակելուն: Նրանք լիարժեք նվիրված են Լեիին դաստիարակելու պարտականությանը: Շեյքը նշել է նաև, որ Բրեդլին հրաշալի հայր է, և Լեին շատ ժամանակ է անցկացնում հոր հետ:

Բացի այդ Շեյքը կարողանում է աշխատել և մոդելային գործունեության համար մեկնել արտերկիր, երբ Լեին գտնվում է հոր մոտ:

Սակայն Իրինան խոստովանում է, որ աղջնակին դուր չի գալիս իր աշխատանքը: Մի անգամ Լեին ցույց է տվել պաստառ, որտեղ պատկերված էր Իրինան, և ասել է, որ «այսպիսի մայրիկ ես չեմ ուզում»: Այնուհետև, մատով ցույց տալով իր առջև կանգնած Իրինային, նա ասել է. «Ահա, ասյպիսի մայրիկ եմ ուզում»:

Իրինան անձնական կյանքի վերաբերյալ լրագրողական հարցերին չի պատասխանել՝ նշելով, որ այն իր ներքին տարածքն է, և միայն իրեն է առնչվում: «Իսկ այն, ինչ կարող են գրել իմ մասին, ինձ չի անհանգստացնում: Ես ժամանակ էլ չունեմ նման նյութեր կարդալու համար: Ես բազմազբաղ եմ: Իմ ժամանակը ուղղված է դստերս և աշխատանքիս: Իսկ եթե ցանկանում են գրել իմ մասին, թող գրեն, դա նրանց աշխատանքն է»,-ասել է նա:

Իրինան խոստովանել է, որ ամենադժվար խնդիրները կարողացել է հաղթահարել: Նա սովորել է ապրել և հասնել հաջողությունների առանց «տղամարդկային թիկունքի», երբ դեռ պատանեկության տարիքից մեծացել է առանց հայր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով