Ներքին 5 տարի առաջ - 12:25 04-03-2021

ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է. ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստում, զեկուցելով կորոնավիրուսի դեմ պայքարի հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ կատարվող փոփոխությունների նախագիծը, անդրադարձավ տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցման նախագծին:

Նախարարը հայտնեց, որ մի փոքր ընդլայնվում է վարկառուների շրջանակը՝ ընդգրկելով նաև մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ դասիչի ներքո աշխատող ընկերություններին:

Վահան Քերոբյանը հիմնավորեց, որ վերջիններս նույնպես ընդգրկվում են ծրագրում , քանի որ նրանք տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններ են համարվում:

«Ընտրված ընկերությունների շրջանակը բավականին նեղ է եղել, և նախատեսված 250 միլիոն դրամ օժանդակության ծրագրից ընդամենը մոտ 36 միլիոնն է տրվել շահառուներին»,-հայտարարեց նախարարը և հավելեց, որ շտկումներ են իրականացվել նաև գրանցման և ընկերությունների գործունեության ծավալման ժամանակահատվածի մասով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե ինչու նախատաեսված 250 մլն դրամից ոլորտի տնտեսվարողներն օգտագործել են միայն 36 մլն-ից՝ շեշտելով, որ ծրագրի նախորդ կարգավորումներով մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարողանում օգտվել ծրագրից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան