Արտաքին 5 տարի առաջ - 09:50 04-03-2021

ԲԱՅԴԵՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՊԱՐՏԱԴՐԻ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը մտադիր չէ ռազմական ճանապարհով ժողովրդավարություն պարտադրել արտերկրում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը չի ենթադրում ռազմական միջամտություններ հեղաշրջումներ և այլ երկրներում ավտորիտար ռեժիմների փոփոխության փորձեր:

Նա հավելել է, որ նման որոշումներ ընդունվել են նախկինում:

«Ինչքան էլ բարի նպատակներով էին դրանք, միևնույն է, դա չի գործել»,- ընդգծել է Բլինքենը:

Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն Բայդենի վարչակազմին մեղադրել էր երկրի տնտեսությունը թուլացնելու մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան