Արտաքին 5 տարի առաջ - 23:49 03-03-2021

ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ՝ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼՈՎ 8 ՀՈԳՈՒ

Ինչպես հայտնում է «Աֆթոնբլադեթը», Շվեդիայում մի տղամարդ դանակով հարձակվել է մարդկանց վրա:

Դեպքը տեղի է ունեցել Վետլանդա քաղաքում ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին): Հարձակման հետևանքով ութ մարդ վիրավորվել է:

Երկրի արևելյան շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Անժելիկա Իսրայելսոն Սիլֆվերը նշել է, որ հարձակվողը ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է կրակոցի: Այս պահին նա հիվանդանոցում է:

Իրավապահ մարմինները կարծում են, որ հանցագործությունը կարող է անվանվել որպես «ահաբեկչություն»:

«Հարձակման դրդապատճառները պարզ չեն, տղամարդը դեռ չի հարցաքննվել», - ավելացրեց Սիլֆվերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան