Արտաքին 5 տարի առաջ - 22:23 02-03-2021

ՅՈՒ ԹՈՒԲԸ ԿԳՈՐԾԱՐԿԻ ՏԻԿ-ՏՈԿԻ ԱՆԱԼՈԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

YouTube փորձարկում է նոր ֆունկցիա, որը կոչվում է Shorts: Այն կարճ տեսահոլովակների հարթակ է, որն ունի դիմանկարային տեսանկարահանման ուղղվածություն: Այս մասին հաղորդվում է Google- ի կայքում:

Նշվում է նաև, որ YouTube Shorts-ը թույլ է տալիս հրապարակել 60 վայրկյանը չգերազանցող ուղղահայաց տեսանյութեր, որոնք ցուցադրվում են ոչ միայն հեղինակների ալիքներում, այլ նաև YouTube- ի հիմնական էջի հատուկ բաժնում:

Մինչև 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր ստեղծելու համար առանձնացված է հատուկ գործիք, որը թույլ է տալիս համատեղել մի քանի կարճ ձայնագրություններ, ինչպես նաև՝ ավելացնել երաժշտություն, փոխել նվագարկման արագությունը և սահմանել նկարահանման ժամանակը:

Հայտնի է, որ գործառույթը բետա-թեստավորման փուլում է և հասանելի է ԱՄՆ-ի և Հնդկաստանի ընտրված օգտատերերին:

Ներկա պահին այն օգտատերերը, ովքեր չունեն YouTube- ի նոր գործիքը, կարող են ներբեռնել ուղղահայաց տեսանյութ մինչև 60 վարկյան տևողությամբ ՝ վերնագրի կամ նկարագրության մեջ ներառելով #Shorts հեշթեգը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան