Արտաքին 5 տարի առաջ - 20:13 02-03-2021

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ին, Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ալեքսեյ Նավալնիի շուրջ կատարվող իրադարձություններից դրդված:

Նշվում է, որ պատժամիջոցները առնչվում են «բարձրաստիճան պաշտոնյաներին», այդ թվում ՝ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, Ռուսաստանի գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին և Դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթն արդեն ընդունվել է և շուտով կհրապարակվի պաշտոնապես:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անարդյունավետ է անվանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

Հիեցնենք նաև, որ փետրվարի 2-ին դատարանը որոշել էր «Իվ Ռոշերի» գործով Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել 3.5 տարվա իրական պատժաչափով՝ հաշվի առնելով նաև տնային կալանքի ռեժիմը, ինչից հետո առաջատար արևմտյան երկրները, այդ թվում ՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը, դիմել են Ռուսաստանի իշխանություններին Նավալնիին ազատ արձակելու կոչով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»