Ներքին 5 տարի առաջ - 10:50 02-03-2021

«ՌԻՈ ՄՈԼ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ 35-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ, ՈՎ, ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԳԱԼՈՎ, ՄԱՀԱՑԵԼ Է

ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ մահացածը Երևանի բնակիչ, 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։ Տ. Բոշյանը «Ռիո Մոլ»-ի տնօրեն է, իսկ մահացածն աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մարտի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմանում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանն իր վարած «Mercedes Տ400» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում սպասում էին, որպեսզի ժամանեին ՃՈ հետաքննչները, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով