Ավելին 5 տարի առաջ - 12:10 01-03-2021

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍ» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 78-րդ արարողությանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը»:

Կնոջ լավագույն դերի համար մրցանակ է տրվել Անդրա Դեյին: Նա մրցանակի է արժանացել «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի» ֆիլմում կերտած կերպարի համար:

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար մրցանակի են արժանացել «Հոգի» ժապավենի ստեղծողները։ «Լավագույն կատակերգական ֆիլմ» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ջեյսոն Ուոլիների «Բորատ 2» ֆիլմին: «Բորատ 2» ֆիլմում լավագույն կատակերգական դերի համար մրցանակի է արժանացել Սաշա Բարոն Քոենը:

«Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» ժապավենի սցենարի համար մրցանակը հանձնվել է Ահարոն Սորկինին:

«Լավագույն մինի սերիալ» է ճանաչվել «Թագուհու քայլը», իսկ «Լավագույն դրամատիկ սերիալ»՝ «Թագը» հեռուստանովելը:

Չեդվիկ Բոուզմանը հետմահու «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում, «Մա Ռեյնի․բլյուզի մայրը» կինոնկարում խաղացած դերի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով