Ներքին 5 տարի առաջ - 11:30 01-03-2021

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՆՀԱՊԱՂ ՑՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ ցրել Ազգային ժողովն ու արտահերթ ընտրություններ նշանակել՝ հավելելով, որ այդ դեպքում ԼՀԿ-ն պատրաստ է հուշագիր ստորագրել, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում չեն առաջադրի կամ սատարի վարչապետի այլ թեկնածուի։

Ըստ Մարուքյանի՝ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը՝ հետ վերցնելով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին որոշումը։ Ըստ նրա՝ արտահերթ ընտրություններով ձևավորված նոր իշխանությունը կորոշի՝ գլխավոր շտաբի ներկա ղեկավարության հետ աշխատել, թե՝ ոչ։

ԼՀԿ ղեկավարը հավելել է նաև, որ դա թույլ կտա երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից՝ նշելով, որ սա Փաշինյանին արված լավագույն առաջարկն է և ավելի լավը չի լինելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան