Ավելին 5 տարի առաջ - 22:50 26-02-2021

ԷՄՄԱ ՈՒՈԹՍՈՆԻ ԿԱՐԻԵՐԱՅԻՆ ՎԵՐՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՀԵՐՔՎԵԼ ԵՆ

Ինպես հայտնում է «Spletnik.ru»-ն, օրերս «Daily Mail»-ը հայտարարել է Էմմա Ուոթսոնի կողմից դերասանական մասնագիտությունը թողնելու վերաբերյալ: Ամսագիրը նման եզրակացության հանգել է՝ հիմնվելով Ուոթսոնի գործակալի խոսքերի վրա, որոնց համաձայն դերասանուհու կարիերան այժմ «հանգստի» ռեժիմում է, և նա չի պատրաստվում նոր նախագծերի մասնակցել:

Իսկ ըստ ինսայդերների` էմման պարզապես իրեն չի ծանրաբեռնում աշխատանքով, ստեղծում է անձնական կյանքը, վայելում է ժամանակը սիրելի՝ Լեո Ռոբինթոնի հետ:

Վստահաբար կարել է պնդել, որ Ուոթսոնը չի պատրաստվում հեռանալ կինոասպարեզից: Այդ մասին «Entertainment Weekly»-ին հայտարարել է նրա ներկայացուցիչը՝ Ջեյսոն Վանբերգը՝ ասելով. «Ուոթսոնի սոցիալական հաշիվները այս պահին չեն գործում, բայց նրա աշխատանքային զբաղվածությունը ընդհակառակը հագեցած է»

Էմման վերջին անգամ նկարահանվել է Գրետա Գերվիգի «Փոքրիկ կանայք» ֆիլմում՝ Ֆլորենս Պյուի, Սիրշե Ռոնանի, Տիմոտի Շալամեի և Մերիլ Սթրիփի հետ: Ֆիլմի պրեմիերան 2019 թվականին էր:

Համավարակի օրերին դերասանուհին գրեթե չի հայտնվել հասարակության տեսադաշտում, բացառությամբ, երբ պապարացիները նրան Լեո Ռոբինթնոի հետ համբուրվելիս են նկատել՝ ֆիքսելով նաև մատնեմատի՝ նշանադրություն հիշեցնող մատանին: Սիրավեպի և ենթադրյալ նշանադրության մասին լուրերից հետո, Լեոն հեռացրել է Էմայի հետ բոլոր լուսանկարները սոցկայքերից:

Զույգը կարծես նախընտրում է գողտրիկ կյանքը և ոչ հրապարակային հարաբերությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան