Արտաքին 5 տարի առաջ - 10:35 26-02-2021

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ»․ ԷՐԴՈԴԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Այս մասին Ալթունը գրառում է արել Twitter-ում։

Ալթունը հայտնել է, որ Թուրքիան խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համար:

Ալթունը մասնավորապես գրել է. «Ստեղծված իրավիճակը համարում ենք հեղաշրջման փորձ և հստակ կերպով դատապարտում ենք այն»։

Ալթունը նաև հավելել է, որ Թուրքիան ժողովրդավարության ինչպես նաև բոլոր այն մարդկանց կողքին է, որոնց ազատ կամարտահայտությունը սպառնալիքի տակ է՝ անկախ այն բանից, թե դա աշխարհի որ մասում է տեղի ունենում։

Նշեն, որ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընն ու իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» մամուլի խոսնակ Օմեր Չելիքը դատապարտել են Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված հեղաշրջման փորձը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում