Արտաքին 5 տարի առաջ - 12:17 25-02-2021

ԿԺԴՀ-Ն ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱԾՈՒԽԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ԿԺԴՀ իշխանություններն օգտագործում են քաղբանտարկյալների, այդ թվում՝ երեխաների աշխատանքն ածուխ արդյունահանելու համար, որն այնուհետև արտահանվում է, իսկ ստացված արժույթը ծախսվում է Փհենյանի միջուկային հրթիռային ծրագրի մշակման վրա:

Նման եզրակացության է եկել Սեուլում տեղակայված՝ Հյուսիսային Կորեայի մարդու իրավունքների պաշտպանության քաղաքացիական դաշինքը, հաղորդում է Reuters-ը: Ներկայումս գործում է ՄԱԿ-ի կողմից սահմանված արգելքը Հյուսիսային Կորեային այդ էներգետիկ ռեսուրսի վաճառքի նկատմամբ: Պատժամիջոցները սահմանվել են, որպեսզի դադարեցնեն Փհենյանի՝ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու նպատակով ֆինանսավորումը:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ներկայումս աշխատանքային ճամբարների հսկայական համակարգում, որոնցից շատերը գտնվում են օգտակար հանածոների հանքավայրերի մոտակայքում, ընդգրկված են մինչև 200 հազար մարդ: Ըստ ՄԱԿ-ի 2014 թ. զեկույցի՝ բանտարկյալները բախվում են խոշտանգումների, բռնաբարությունների, հարկադիր աշխատանքի, սովի և անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում