Ավելին 5 տարի առաջ - 23:31 24-02-2021

ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ ԿՆՈՋ՝ ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

«W Magazine»-ի հետ հարցազրույցում Ջորջ Քլունին անկեղծ և անմիջական խոսել է ընտանեկան կյանքի մասին:

Նա նշել է, որ աշխատանքի բերումով հազվադեպ է լինում տանը: Նա անընդհատ նկարահանման հրապարկում է: Բայց համավարակը փոխեց նրա կյանքի ռիթմը, ինչպես՝ շատերինը: Համավարակի պատճաառով նա 6 ամիս եղել է տանը՝ ընտանիք կողքին: Ջորջը խոստովանում է, որ զգուշությունը այդ ժամանակ իր համար ամենաառաջնայինն էր և ամենակարևորը, որովհետև որդին՝ Ալեքսանդրը ուներ ախտորոշված ասթմա:

Ջորջը նաև խոստովանել է, որ տանն ացկացրած ժամանակահատվածը այնքան էլ սովորական չի եղել: Նա օգնել է կնոջը տնային որոշ գործերում, ինչի մասին խոսել է ժպիտով՝ նշելով, որ աման լվանալը կամ լվացք անելը դարձել էր իր ժամանակավոր հոբին. «Գիտեք երեխաները մաքրասեր չեն»,-ասել է նա:

Բացի այդ, համավարակի պատճառով փակ էին վարսավիրանոցները, և Ջորջը նաև վարսավիրի դերն է ստանձնել: Նա նշել է, որ մազերն ինքնուրույնկտրել կարողանում է վաղուց: Սակայն, երբ ցանակացել է կտրել իր երկվորյակ երեխաների մազերը, արժանացել է սիրելի կնոջ «բարյացկամ» վերաբերմունքին:

«Ես հասկացա, եթե վատ կտրեմ Ալեքսանդրի մազերը, նրանք ժամանակի ընթացքում աճելով կվերականգնվեն, բայց եթե հանդգնեմ դիպչել Էլիի վարսերին, կունենամ լուրջ խնդիրներ: Կինս ինձ ուղղակի կսպաներ»,- խոստովանել է նա:

Ջորջը նաև նշել է, որ, չնայած իր երեխաները երկորյակներ են, նրանք պահանջում են տարբեր խնամք և միանգամայն տարբեր մոտեցում: Ըստ նրա՝ նրանք ունեն տարբեր բնավորություն: Նրանք երկու տարբեր անհատականություն են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»