Սպորտ 5 տարի առաջ - 16:27 24-02-2021

ԱՄՆ-Ն 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՎՃԱՐԻ ՂՐՂԶԱԿԱՆ ՆԱՐԿՈԲԱՐՈՆԻ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Միացյալ Նահանգները 1 մլն դոլար են առաջարկում Ղրղզստանի քրեական հեղինակություն Կամչի Կոլբաևի հանցավոր կազմակերպության բացահայտման մասին տեղեկատվության համար: Այս մասին տեղեկացնում է Բիշքեկում ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել կոռուպցիայի և հանցավոր կազմակերպության դեմ պայքարին հանրապետությունում և ամբողջ աշխարհում: Դիվանագիտական առաքելության մամուլի ծառայության հաղորդմամբ, 2020 թ. ԱՄՆ-ն հրապարակավ տվել է օտարերկրյա պետությունների 41 ամենակոռումպացված պաշտոնյաների անունները՝ զրկելով նրանց և նրանց ընտանիքներին ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից: Այդ թվում էր նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Ռաիմբեկ Մատրաիմովը, որը կալանքի տակ է վերցվել հանցավոր եկամուտների օրինականացման և կոռուպցիայի մեղադրանքով: Հիշեցնենք, որ 2020 թ. հոկտեմբերի 22-ին Բիշքեկում ձերբակալվել է ղրղզական քրեական հեղինակություն Կամչի Կոլբաևը: 2012 թ. ամերիկյան հատուկ ծառայությունները Կոլբաևին ներառել են աշխարհի խոշորագույն նարկոբարոնների ցուցակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով