Ներքին 5 տարի առաջ - 10:15 23-02-2021

ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ՎԹԱՐԵԼ ԵՆ ՇՈՐ-ՇՈՐ-ԵՐԵՎԱՆ ՋՐԱՏԱՐԸ. ՋՐԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան – Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շոր-շոր – Երևան մայրուղային ջրատարը:

«Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ին՝ ժամը 10.00-18.00, կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում