Արտաքին 5 տարի առաջ - 16:30 19-02-2021

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 388 նոր դեպք, տեղեկացրել է Stopcov.ge կառավարական կայքը:

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի 16.391 թեստ, դրանցից 10.091-ը՝ հակագեների, 6.300-ը՝ ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա):

Ըստ ստացված տվյալների՝ Վրաստանում կորոնավիրուսի դրական դեպքերի ցուցանիշը վերջին օրը կազմել է 2.37 տոկոս, վերջին 14 օրը միջին օրականը՝ 2.7 տոկոս, վերջին շաբաթում՝ 2.4 տոկոս:

Վարակման նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է մայրաքաղաք Թբիլիսիում՝ 182 հիվանդ: Ներկայումս երկրում արձանագրված է վարակման 3.672 ակտիվ դեպք. 1.813 մարդ բուժվում է կլինիկաներում, 232-ը՝ քովիդ-հյուրանոցներում, իսկ 1.627-ը՝ տանը:

Ներկա դրությամբ 356 մարդու վիճակը գնահատվում է ծանր, թոքերի արհեստական օդափոխման ապարատին է միացված 106 մարդ:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է 2020 թ. փետրվարի 26-ին:

Համավարակի բռնկումից ի վեր երկրում գրանցվել է ավելի քան 260 հազար դեպք, որից 3.406-ը մահացել է, հաղորդում է Sputnik-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան