Արտաքին 5 տարի առաջ - 10:25 19-02-2021

ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ» ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ. REUTERS

Միացյալ Նահանգները պատրտաստ են Իրանի հետ Եվրոպայում քննարկել «միջուկային գործարքին» վերադառնալու վերաբերյալ հարցերը: Այդ մասին գրում է Reuters ՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչին: Գործակալության աղբյուրի խոսքերով, առաջին անգամ երկարատև դադարից հետո ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Իրանի վրա քաղաքական ճնշումներ գործադրելուց և դիվանագիտական մոտեցում ցուցաբերել «միջուկային գործարքին»:

Թեհրանը երբեք չի հաստատել այն, որ միջուկային զենքի մշակում է իրականացնում: 2015թ. Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Գերմանիան Իրանի իշխանության հետ համաձայնագիր են կնքել, որի համաձայն պատժամիջոցները վերացնելու դիմաց Իրանը պարտավորվում է սառեցնել միջուկային ծրագիրը:

Փաստաթուղը ստացել էր Գործողության համատեղ համապարփակ ծրագիր անվանումը: 2018թ. մայիսին Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի՝ միակողմանիորեն գործարքից դուրս գալու մասին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Թեհրանի և Վաշինգթոնի միջև դիվանագիտական ճանապարհը բաց է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան