Արտաքին 5 տարի առաջ - 15:49 18-02-2021

ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

Ազգությամբ հայ գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա նաև Գերմանիայի Կալկար քաղաքում գտնվող Ավիացիոն կարողությունների համատեղ կենտրոնի տնօրեն է: Այս մասին հայտնում են Հայկական ավիացիայից։

Դաշինքի օդային ուժերի հրամանատարի կարգավիճակում գեներալ Հարրիգյանը խաղաղ պայմանների գործողությունների ժամանակ անդամ երկրների օդային և հրթիռային պաշտպանության հարցերով պատասխանատու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարի առջև: Նրա հրամանատարությունն ապահովում է Դաշինքի տարածքային ամբողջականության պահպանումը Հյուսիսային Նորվեգիայից մինչև Հարավային Իտալիա և Ազորներից մինչև Արևելյան Թուրքիա՝ ներառյալ ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական երկրները: Բացի դրանից՝ ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների դեպքում նա լինելու է ավիացիոն բաղադրիչի պատասխանատու հրամանատարը:

Գեներալ Հարրիգյանը նաև Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարն է: Այս կարգավիճակում նա ավելի քան 19 միլիոն քառակուսի մղոն տարածքում ղեկավարում է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը: Այդ տարածքը ներառում է Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի 104 երկիր, Արկտիկական, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները, որտեղ ապրում է աշխարհի բնակչության ավելի քան մեկ քառորդը և արտադրվում է աշխարհի համախառն ներքին արդյունքի ավելի քան 25 տոկոսը:

Գեներալ Հարրիգյանը ծառայության է անցել 1985-ին ՝ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ակադեմիան ավարտելուց հետո: Նա մարտական առաջադրանքներ է կատարել «Արդար գործ», «Անապատի փոթորիկ» և «Բնորոշ լուծումներ» գործողությունների ժամանակ, մասնակցել է նաև Իրաքյան պատերազմին:

Գեներալ Հարրիգյանը նշանակումից առաջ Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում Միացյալ Նահանգների Եվրոպա – Աֆրիկայի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ էր:

Հարրիգյանը օդաչու-հրամանատար է, կատարել է 4100 ժամվա թռիչք F-22, F-15C, A / OA-37 և MQ-1 ինքնաթիռներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»