Արտաքին 5 տարի առաջ - 12:37 18-02-2021

ՄԱՀԱՑԵԼ Է ԴԵՐԱՍԱՆ ԱՆԴՐԵՅ ՄՅԱԳԿՈՎԸ

82 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը, ինչի մասին հայտնում է РБК-ն` նշելով, որ Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնից չեն հայտնել դերասանի մահվան պատճառը:

Անդրեյ Մյագկովի առաջին թատերական դերերից էր քեռու դերը «Քեռու երազը» բեմադրությունում: Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին և Կո», «Սովորական պատմություն», «Բոլշևիկները» և այլ ներկայացումներում խաղացած դերերը: 1977 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987 թվականից, արդեն իսկ առանձնացած` Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում էր: Նա դասավանդել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիայում:

Անդրեյ Մյագկովը Խորհրդային Միության հայտնի դերասաններից մեկն էր: Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում: Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը` նկարահանվելով «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում: Կինոգետների կարծիքով Անդրեյ Մյագկովը ավելի շատ կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է օրինակ` գիտնական Շվիրկովի դերը Մառլեն Խուցիևի «Վերջաբան» (1983 թ.) ֆիլմում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում