Արտաքին 5 տարի առաջ - 13:23 17-02-2021

ՎՈՒԴԻ ԱԼԵՆԻ ՈՐԴԵԳՐԱԾ ԱՂՋԻԿԸ ՊԱՏՄԵԼ Է ՆՐԱ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ռեժիսոր Վուդի Ալենի և դերասանուհի Միա Ֆերոուի որդեգրած դուստրը՝ Դիլանը, մանրամասն պատմել է այն ոտնձգությունների մասին, որոնք ապրել է մանկության տարիներին:

Ավելի վաղ 35-ամյա կինն արդեն հայտարարել էր, որ յոթ տարեկան հասակում Ալենն իրեն տարել է ձեղնահարկ, որտեղ, իբր, սեռական ոտնձգություն է կատարել: HBO-ի նոր վավերագրական ֆիլմը՝ «Ալենն ընդդեմ Ֆերոուի», 1992 թ. արխիվային տեսանյութեր է պարունակում, որտեղ աղջիկը մորը պատմում է իր փորձի մասին: Փոքրիկ Դիլանը պատմում է, որ Ալենը խնդրել է իրեն չշարժվել: «Ես չէի ուզում, որ նա անի դա, մայրիկ: Ինձ դուր չեկավ»,- The Sun-ը մեջբերում է Դիլանի խոսքերը:

Աղջիկը նաև ասել է, որ նա ձեռք է տվել իր մարմնի ինտիմ մասերին:

Վուդի Ալենը 85 տարեկան է, կրկնակի օսկարակիր: Միա Ֆերոուից ռեժիսորը բաժանվել է 1992 թ.՝ Դիլանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և դերասանուհի Սուն-Իի որդեգրած դստեր՝ 22-ամյա Պրևենի հետ սիրավեպի մասին կասկածներից հետո:

Ալենն ամուսնացել է Սուն-Իի հետ 1997 թ.: Նա հերքել է իր որդեգրած դստերը բռնության ենթարկելու մեղադրանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում