Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 20:25 16-02-2021

ՄՈՐԳԵՆՇՏԵՌՆԸ ԻՐ ՍԻՐԵԼԻԻՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԺԱՄԱՑՈՒՑ Է ՆՎԻՐԵԼ

Ռեպեր Մորգենշտեռնը արդեն վաղուց չի թաքցնում Դիլարա Զինատուլինայի հանդեպ իր զգացմունքները: Նրանք միասին ներկայանում են միջոցառումներին, միասին սթորիներ են հրապարկում: Աղջիկը նույնիսկ հայտնվել է երաժիշտի Cristal & Mоет երգի տեսահոլովակում:

Մորգենշտեռնը սիրելիին սուրբ Վալենտինի օրվա կապակցությմաբ շնորհավորել է և նվիրել շվեյցարական Patek Philippe-ի թանկարժեք ժամացույց՝ 1 միլիոն ռուբլի արժողությամբ:

Ռեպերը ինքնագովեստի առիթ է համարել նաև 200 հազար ռուբլի արժողությամբ գինին, որով զույգը նշել է Վալենտինի օրը:

Ի դեպ, վերջերս Մորգենտեռնը բացատրել է, թե ինչու է ապրում իր սիրելիից առանձին: «Ամենաթեժ հարաբերությունը այն է, որը գնում է սիրո հետևից: Ես երբեք որևէ մեկից այնքան գոհ չեմ եղել, որքան Դիլարայից: Սակայն պետք չէ ապրել սիրելի կնոջ հետ: Երբեք: Մենք այդ ընթացքում հասցնում ենք կարոտել: Նա հիանալի է: Երեք տարի է անցել, ես դեռ ցանկանում եմ նրան»:

Առաջին անգամ Մորգենշտեռնը և Դիլարան հանդիպել են երեկույթի ժամանակ՝ 2017 թվականին: Զույգի առաջին համատեղ նկարը ինստագրամում հայտնվել է 2019 թվականին: Բայց ավելի ուշ, հայտնի է դարձել նրանց բաժանման մասին: Այդ ժամանակ ռեպերը խոստովանել է, որ դա սեր չէր, և խոստովանել է նաև դավաճանության մասին:

Սակայն ամիսներ անց նրանք կրկին սկսեցին պարբերաբար ժամանակ անցկացնելմիասին, համատեղ սթորիներ հրապարակել և անգամ միասին ներկայացան Եգոր Կրիդի ծննդյանը:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք