Ներքին 5 տարի առաջ - 12:00 16-02-2021

ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻՑ ԵԿՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԾԱԽՍՎՈՒՄ ԷԻՆ ՄԻ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ, ՈՐԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԷՐ ՓՈԽԱՆՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցին՝ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին:

«Եթե դա այդպես էր, ապա ինչու՞ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն:

Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին: Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում:

Ավելին, մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր):

Արդյո՞ք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին:

Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ»,- գրել է Մարուքյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի