Ներքին 5 տարի առաջ - 11:14 16-02-2021

ՇՈՒՏՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐԸ, ԵՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ. ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

Փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատել է երեխաների կրթության ապահովման համար մի կարևոր փաստաթուղթ ՝պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Փետրվարի 11-ին կառավարությունը հաստատեց երեխաների կրթության ապահովման համար մի կարևոր փաստաթուղթ ՝պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը։

Դրա շնորհիվ կկարողանանք բացահայտել այն երեխաներին, որ ընդգրկված չեն որևէ կրթական հաստատությունում, տարբեր գերատեսչությունների կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

Կկարողանանք նաև մշտադիտարկել այն բոլոր դեպքերը, երբ երեխաները, չնայած ֆորմալ ընդգրկված են դպրոցում, բայց փաստացի դուրս են մնում կրթությունից՝ հաճախակի բացակայելով, տնային ուսուցման ձևակերպման և փաստացի ուսուցում չստանալու և այլ հիմքերով։

Գործիքն աշխատելու է ծրագրային ապահովմամբ, ինքնաշխատ եղանակով, հիմնվելով միջգերատեսչական համագործակցության վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ