Ներքին 2 տարի առաջ - 13:43 11-02-2024

Երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալը կանխարգելելու իրավական մեխանիզմները կլավարկվեն

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում ՝ փետրվարի 7-ին Երևանում կայացել է «Կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ» թեմայով միջոցառում։

Մասնակցում էին ՆԳ նախարարության Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, տարբեր նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ։

Ողջունելով ներկաներին՝ Էդգար Պետրոսյանը խոսել է պարտադիր կրթությունից դուրս մնացած և մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի մասին։

Անդրադառնալով այդ ուղղությամբ ՆԳ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին՝ նա ներկայացրել է խնդրի շրջանակում ոստիկանության գործառույթներն ու կիրառվող գործիքակազմերը։ Ընդգծել է նաև բոլոր շահագրգիռ պետական մարմինների համագործակցության կարևորությունը, ինչը թույլ կտա ուշադրության կենտրոնում պահել երեխաներին, հետևողական լինել և դեպքեր հայտնաբերելուն պես արձագանքել նրանց խնդիրներին։

Պանելային քննարկման ընթացքում միջոցառման մասնակիցները ներկայացրել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման ուղղությամբ պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները։

Քննարկվել են այդ մարմինների փոխգործակցության ձևաչափերն ու մեխանիզմները, երեխաների՝ կրթությունից դուրս մնալու, կրթության համակարգում ներառելու հնարավոր խնդիրները և նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, նաև արվել են առաջարկություններ։

ՆԳ նախարարությունն առաջարկություն է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալը կանխարգելելու իրավական մեխանիզմների լավարկման վերաբերյալ։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» ուղեցույցի շնորհանդեսը, որի նպատակն է աջակցել ուսումնական հաստատությունների մանկավարժներին՝ տրամադրելով երեխաների նկատմամբ բռնության դրևսորումների կանխարգելման, հայտնաբերման ու արձագանքման, նրանց պաշտպանության համակարգի վերաբերյալ մասնագիտական ձեռնարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ