Ներքին 5 տարի առաջ - 14:40 15-02-2021

ԱՐՑԱԽԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ՀՆՉԵԼ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Փետրվարի 14-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի 1996թ. ծնված Ռ. Հ.-ն նույն քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով՝ իր մոտ ապօրինի պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում տեղակայված հանրային սննդի կետի ուղղությամբ, որի հետևանքով հանրային սննդի կետի դիմացի հատվածում գտնվող ԱՀ Մարտունի քաղաքի 1984թ. ծնված Գ. Հ.-ն և 1994թ. ծնված Մ. Ա.-ն մարմնի տարբեր մասերում ստացել են հրազենային-գնդակային մարմնական վնասվածքներ:

1996թ. ծնված Ռ.Հ.-ն ձերբակալված է:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան