Ավելին 5 տարի առաջ - 21:11 12-02-2021

ՋԵՆՆԻՖԵՐ ԷՆԻՍԹՈՆԻ ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ «THE MORNING SHOW» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԵՐԿՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ

51-ամյա Ջեննիֆեր Էնիսթոնը վերջապես վերադարձել է աշխատանքային ՝ կորոնավիրուսիի համավարակի մեկուսացման օրերից հետո: Նա գտնվել է «The Morning Show» - ի երկրորդ եթերաշրջանի նկարահանման հրապարակում և հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում: Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսում: Այդ օրը նկարահանման հրապարակում էր նաև Էնիսթոնի սերիալային գործընկեր Ռիզ Ուիզերսփուն:

Նկարահանման օրվա ընթացքում Ջենիֆեր Էնիսթոնը փոխել է մի քանի հանդերձանք. նախ՝ բաց մոխրագույն կոստյում՝ համադրված կտրվածքով շրջազգեստով և երկար բաճկոնով, իսկ երեկոյան՝ դասական ոճի երկար բեժ վերարկու:

Հիշեցնենք, որ մոտավորապես երկու շաբաթ առաջ Ջեննիֆեր Էնիսթոնը ինստագրամում գրառում է արել շոուն վերսկսելու մասին: Ինչի առիթով Ռիզը մեկնաբանել է. «Այո մենք վերադառնում ենք»:

Էնիսթոնի մյուս հայտնի գործընկերները նույնպես ոգևորվել են այդ նորությամբ: Նրանց թվում են՝ Քորթնի Քոքսը, Ջենիֆեր Գարները, Գվինեթ Փելթրոուն, Քեյթ Հադսոնը և շատ ուրիշներ:

Հիշեցնենք նաև, որ «The Morning Show»-ի երկրորդ երկրորդ եթերաշրջանի հեռուստարտադրությունը սկսվեց 2019 թ. նոյեմբերին, իսկ նկարահանումները՝ 2020 թ. փետրվարին: Այնուամենայնիվ, մարտի կեսերին Apple TV + պլատֆորմը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված դադարեցրել է սերիալի աշխատանքները:

Ջիմ Քարսոնի ստեղծած այս շարքի առաջին եթերաշրջանը երկու հաղորդավարների միջև թեժ մրցակցության մասին է պաշտոնի և դիրքի համար: Հաղորդավար Ալեքս Լեվին (որին մարմնավորում է Էնիսթոնը) ստիպված է աշխատել իր գործընկեր Միչ Քեսլերին փոխարինող Բրեդ Ջեքսոնի հետ (Ռիզ Ուիզերսփու), քանի որ Միչին, ում հետ աշխատում էր 15 տարուց ավելի, հեռացրել են աշխատանքից սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Սերիալը՝ դերասանների վարակիչ և անհավանական խաղով հեռուստադիտողին պարզապես գամում է էկրանի առաջ:

«The Morning Show»-ն 1-ին եթերաշրջանից հետո առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի և արժանացել «SAG Awards» և «Critic’s Choice Television Award» մրցանակներին:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»