Մամուլ 5 տարի առաջ - 10:39 10-02-2021

ՏԱԹԵՒԻԿ ՌԵՒԱԶՅԱՆԻ ԱՄՈՒՍՆՈՒ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ. ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապե­տության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կո­միտեի նախագահ, Կոպենհագենից Երեւան տեղափոխված Տաթեւիկ Ռեւազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձա­ռու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից: Հետագա­յում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»: Սա­կայն անսպասելիորեն հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սեւ ցուցակում եւ գրկվեցին Եվրոպա եւ այլուր թռչելու իրավունքից, ու դա՝ Քաղավիացիայի կոմիտեի մեղքով: Հետո Տաթեւիկ Ռեւազյանը հղիացավ, մեկնեց իր հարազատ Դանիա, այնտեղ երեխա ունեցավ, եւ թվում էր, թե այլեւս չի վերադառնա Հայաստան, սակայն վերադարձավ:

Հիմա տեւական ժամանակ է՝ կոմիտեում բուռն գործունեություն է ծավալում Տաթեւիկի ամուսինը, ով այնքան հեռու է ավիացիայից, որքան Հայաստանը՝ Կոպենհագե­նից: Նրանք՝ ընտանյոք հանդերձ, բնակվում էին հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկություններով, ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմա­նափակ թվով աշխատակիցներ: Քաղավիացիայի կոմիտեի նախա­գահի անունից բանակցություններ էր վարում ավիաչվերթեր, բեռնա­փոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, ճշգրտում, շտկում եւ որոշ դեպքերում անգամ ցուցումներ տալիս ավիաընկե­րություններին: Մոտ մեկ ամիս, եթե ոչ ավելի, պետական պաշտոնյայի՝ Տաթեւիկ Ռեւազյանի աշխատավայրը դարձել էր ընտանիքի համար կեցավայր:

Տաթեւիկն ամուսնու եւ երեխա­յի հետ, էլ չենք ասում երեխայի դա­յակի մասին, քնում եւ արթնանում էին աշխատավայրում: Գուցե նոր ժամանակներում նորմալ է, որ պե­տական պաշտոնյան գերադասում է աշխատասենյակն իր բնակարանից, գուցե որոշ դեպքերում աշխատա­վայրի պայմաններն ավելի հաճե­լի են, քան տան պայմանները: Ո՞վ իմանա... Սակայն այս փաստը, մեղմ ասած, զարմանք էր առաջացրել աշխատակիցների մոտ, իսկ Տաթեւիկի ամուսնու պահվածքը տա­րօրինակ էր թվացել չվերթեր իրա­կանացնող ավիաընկերությունների անձնակազմերին: Հետաքրքիր է, Կոպենհագենի իշխանությունների համար ընդունելի կլիներ այն փաստը, որ իրենց երկրի ավիա­ցիոն իշխանության ղեկավարն ամուսնու հետ բնակվեր աշխատա­վայրում, իսկ ամուսինն էլ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում, պատերազմական թեժ գործողությունների ժամանակ ազատ ելումուտ աներ արգելված գոտիներ, տնային շորերով «ֆռֆռար» հիմնարկում եւ կարգադրություններ աներ: Հարյուրավոր մարդիկ մոտ 1 ամիս շարունակ ականատես են եղել այս ամենին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ