Ներքին 5 տարի առաջ - 12:55 09-02-2021

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ ««ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊՈԱԿ-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է ազգային պարկի կենտրոնական ապարատի ամբողջ աշխատակազմը՝ ենթակա ստորաբաժանումներով ու հատուկ պահնորդական ջոկատի ներկայացուցիչներով:

Նախարարը վերահաստատել է, որ հաստատակամ է լուծելու ոլորտում իր առջև ծառացած բոլոր խնդիրները, հաղթահարել մարտահրավերները և վերջնարդյունքում ունենալ սահմանած ճանապարհային քարտեզին ու տեսլականին համապատասխան պետական ինստիտուտներ. «Քաղաքական թիմը՝ ի դեմս երկրի վարչապետի, տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն ունի և արդեն իսկ մշակվել է սոցիալական ու տնտեսական ճգնաժամին հակազդելու համալիր ծրագիր, ու շուտով նրանք կիրառության մեջ կտեսնեն տնտեսական գործունեությունը խթանող մի շարք գործիքակազմեր: Դրանք կօգնեն մեղմելու սոցիալական վիճակը և լրջագույն ներդրումներ ներգրավել: Բայց նախևառաջ հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ինքն այդ բարեփոխումների իրականացումն ստանձնած թիմի մի մասն է, քայլում է նույն ճանապարհով ու կիսում երկիրը դժվար վիճակից դուրս բերելու անկոտրում վճռականությունը»:

Հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ՝ նախարարը կարևորել է նաև «Սևան» ազգային պարկում մինչև պատերազմը մեկնարկած բարեփոխումների գործընթացները և ընթացիկ ծրագրերի շարունակականության անխափան ապահովումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան