Ներքին 5 տարի առաջ - 12:50 09-02-2021

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ամփոփելով 2020 թ. ցուցանիշները, հայտարարել է, որ ոլորտի ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6%:

«2020 թ. Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6% և կազմել շուրջ 198 մլրդ դրամ (ներառված են բացառապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունները և ներառված չեն կապի օպերատորները)»,-ասել է նախարարը:

Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 22% ՝ հասնելով 18 հազար 747-ի: Ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճ է արձանագրել: Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1.228 ակտիվ ընկերություն է առկա, 2020 թ. 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր և կօգտվեն հարկային արտոնություններից, որոնք սահմանված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքականությամբ և օրենքով:

«Հայկական ծագում ունեցող ստարտափերն այն ընկերություններն են, որոնք Հայաստանում ունեն իրենց գիտահետազոտական կենտրոնները, և այստեղ է ստեղծվել մտքի արդյունքը. 2020 թ. շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ են ներգրավել՝ հիմնականում արտասահմանից: Սա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ և ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել վենչուրային ներդրողների, այլ ներդրողների համար: Եվ իրենց այդ գիտելիքահեն պրոդուկտների միջոցով կարողացել են ներգրավել շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ,-նշեց Հակոբ Արշակյանը և հավելեց,- Հարկերը նախորդ տարվա նկատմամբ աճել են 14%, գերազանցում են 41 մլրդ դրամը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտով հետաքրքրվածների համար նախարարը նաև ոլորտում աշխատավարձերի մասին մանրամասներ հայտնեց: Մաքուր աշխատավարձը՝ առանց հարկերի, 2019 թ. միջինը 543 հազար 982 դրամ է կազմել, իսկ 2020 թ. գերազանցել է 580.000 դրամը: Ոլորտն ակտիվորեն աճում է, Հայաստանը պոտենցիալ ունի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի