Սպորտ 5 տարի առաջ - 12:20 09-02-2021

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՈՒՂԵԳԻՐ

Ավարտվել է Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլը, որի արդյունքներով որոշվել են քառորդ եզրափակչի զույգերը:

Լևոն Արոնյանը հաջող է խաղացել մրցումների 3-րդ օրը կայացած 5 մրցախաղերում՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր:

Հայ գրոսմայստերը հաղթել է Յան Նեպոմնյաշչնուն, հաշտություն կնքել Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Գուջրաթի Վիդիթի և Թեյմուր Ռաջաբովի հետ ու 8,5 միավորով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Քառորդ եզրափակչում Արոնյանը մրցելու է 8,5 միավորով 5-րդ տեղը գրաված Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Նախնական փուլում լավագույն արդյունքը ցույց են տվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու Անիշ Գիրին, որոնք վաստակել են 9,5-ական միավոր: Նրանց կես միավոր զիջել է Ուեսլի Սոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»