Արտաքին 5 տարի առաջ - 15:15 08-02-2021

ԻՐԱՆԸ ԲՈՂՈՔ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Իրանի իշխանությունները բողոքի նոտա են հղել ռուսական կողմին՝ կապված Պարսից ծոցի անվան հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն նշել է, որ բողոքը հաղորդվել է Ռուսաստանի ԱԳՆ-ին Մոսկվայում Իրանի դեսպանատան միջոցով:

Փաստաթղթում ասվում է, որ բողոքը կապված է արաբախոս ռուսական գերատեսչության՝ Twitter-ում կատարած հրապարակման հետ, որտեղ ծոցն անվանվում էր «Արաբական ծոց»:

Պատմականորեն Իրանի լեռնաշխարհի և Արաբական թերակղզու միջև գտնվող ծոցը կոչվում է Պարսից ծոց: Ընդ որում՝ մի շարք արաբական երկրներ վիճարկել են այդ փաստը 1960-ական թթ.: Նրանք առաջարկել են փոխել այդ անունը և անվանել «Արաբական ծոց» կամ պարզապես «Ծոց», ինչն առաջացրել է Իրանի դժգոհությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում