Ներքին 5 տարի առաջ - 11:00 05-02-2021

ՀՀ-Ն ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ ՆԱՀԱՆՋԵԼ Է ԳՐԱՆՑԵԼ

Բրիտանական «The Economist Intelligence Unit« կազմակերպության ամենամյա Ժողովրդավարության վարկանիշում (Global Democracy Index 2020) Հայաստանը 89-րդ տեղն է զբաղեցրել 167-ից. ՀՀ-ն նախորդ զեկույցի համեմատ 3 կետով նահանջել է:

Ժողովրդավարության վարկանիշի հիմքում 5 կատեգորիա է՝ ընտրություններ և բազմակարծություն, իշխանությունների գործունեություն, քաղաքացիների քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:

Բոլոր երկրները բաժանվում են 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ լիարժեք ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմներ և բռնատիրական ռեժիմներ: Հայաստանը դասվում է հիբրիդային ռեժիմներին:

ՀՀ ընդհանուր միավորը 2020-ին 5.54-ից նվազել է մինչև 5.35։ Տարածաշրջանային մակարդակում ՀՀ-ն 18-րդն է և նախկինի պես առաջ է Վրաստանից, որը 19-րդ հորիզոնականում է (ընդհանուր վարկանիշում՝ 91-րդ), ՌԴ-ից, որը 22-րդն է (ընդհանուր վարկանիշում՝ 124-րդ) և Ադրբեջանից, որը 24-րդն է (ընդհանուր՝ 146-րդ):

Զեկույցում նշվում է, որ ՀՀ գնահատականը 2020-ին զգալի նվազել է 2018-2019թթ. առաջընթացից հետո: Նշվում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառով ռազմական դրություն է հայտարարել, որը «զգալիորեն սահմանափակել է քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ ազատ կարծիք հայտնելու: Ընդգծվում է նաև, որ ռազմական դրությունը Հայաստանում պահպանվել է նույնիսկ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո և օգտագործվել «որպես պատրվակ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»