Ներքին 5 տարի առաջ - 10:49 05-02-2021

ԼԵՎՈՆ ԱԶԻԶՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

«Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրի հարակից ոլորտների խնդիրներով։ Կազմակերպությանն անդամակցում են 187 պետություններ, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՀՕԿ-ին 1992թ․ հոկտեմբերի 16-ից։ 2020թ․ Հայաստանը դարձել է ՀՕԿ երկու տեխնիկական հանձնաժողովների անդամ.

1. Դիտարկումների, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողով

2. Եղանակի, կլիմայի, ջրի և հարակից շրջակա միջավայրի ոլորտներում ծառայությունների և կիրառությունների հանձնաժողով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում