Ներքին 5 տարի առաջ - 16:00 04-02-2021

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

ՀՀ կառավարությունը 1 մլրդ դրամ կհատկացնի բարձր ավելացված արժեք ձևավորող ընտրված մշակաբույսերի՝ այդ թվում արտադրական կանեփի աճեցման և վերամշակման համար։

Տիգրան Ավինյանի հավաստմամբ՝ այն էականորեն կավելացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը: Գյուղատնտեսության ոլորտում նպատակային գործողությունների առանցքում կլինեն բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:

Փոխվարչապետը բերել է արտադրական կանեփի օրինակը՝ նշելով, որ դրա արտադրության դրական փորձ ունեն ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը. ««Խոսքը միայն արտադրական կանեփի մասին չէ, կան նաև այլ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող, որոնք արդյունաբերական նպատակ են հետապնդում։ Անպայմանորեն այս քաղաքականությունն առաջ ենք մղելու՝ համարձակորեն»՞

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ խոսքն արտադրական կանեփի մասին է.շահարկման թեմա չկա, քանի որ խոսքն արդյունաբերական հումքի աճեցման մասին է. «Գործընթացը հստակ ռիսկեր ունի, և դրանց կառավարման մեխանիզմներն արդեն փորձարկված են մի շարք երկրներում»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ պատրաստվում են իրավապահների հետ վերահսկել գործընթացը, այդ առումով օգտագործվելու է նաև սերմերի գործակալությունը, ինչես նաև Գյումրիի սելեկցիոն կայանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»