Արտաքին 5 տարի առաջ - 12:34 03-02-2021

ԲՈՒԶՈՎԱՆ՝ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ»

Համարյա երկու շաբաթ առաջ Բուզովայի կյանքում հերթական դրաման էր : Նա բաժանվելով Դավիթ Մանուկյանից՝ վերջինիս մեղադրեց դավաճանության և իրեն հասցրած անարգանքի համար: Եգչուհին զայրույթը արտահայտեց՝ անվանելով նրան հրեշ: Հիվանդագին բաժանումը լուրջ անդրադարձել էր նրա առողջությանը և սթրեսը հաղթահարելու համար Բուզովան մեկնել է առողջարան: Վերադարձից հետո նա անմիջականորեն պատասխանել է հարցին, թե արդյո՞ք նախկին ամուսնուն ներելու հնարավորություն կա:

Երգչուհին ուղիղ պատասխանից խուսափել է, բայց ակնարկել է, որ դա տեղի կունենա, երբ Դավիթը հրապարակայնորեն խոստովանի իր մեղքը, ինչը քիչ հավանական է: Նրա կարծիքով Մանուկյանը այդպիսի արժանիքով չի փայլում:

Ավելի վաղ Դավիթը հայտարարել էր, որ իր վերջին սիրո պատմություն է եղել վեճերի և բաժանման պատճառը, բայց այսօր դա անցած շրջափուլ է իր կյանքում: Կարծես ամենևին էլ այն պատասխանը չէր, ինչ Բուզովան ցանկանում էր լսել:

Հիշեցնենք նաև, որ իր 33-ամյակին Բուզովան կազմակերպել է շքեղ հավաքույթ, որի ժամանակ իր հեղինակային երգն է կատարել ՝ նվիրված բլոգերի հետ բաժանմանը:

Ի դեպ Ինստագրամում երկրպագուների հետ զրույցում, Բուզովան նշել է նաև, որ ներել է նախկին ամուսնուն վաղուց և ոչինչ վատը չի ցանակնում նրան: Բացի այդ՝ հարցազրույցներից մեկում նա ասել է, որ եթե կրկին չամուսնանա և չունենա իր առաջնեկին, ապա կորդեգրի երեխա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով