Ներքին 5 տարի առաջ - 12:10 03-02-2021

ԿԱՐՍԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ԵՆ. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է . «Հայաստանին հարակից Կարսում Թուրքիան և Ադրբեջանը սկսել են տասնօրյա համատեղ զnրավարժnւթյnւններ: Զnրավարժnւթյnւնների ուղերձի ռազմական կողմն այն է, որ երկու երկրների զnրքերի հրամանատարաշտաբային համատեղ փոխգործակցության արդյունավետությունն է ստուգվում, ինչպես նաև զnրքերի մարտnւնակnւթյnւնն է բարձրացվում:

Անհամեմատ ավելի բազմանշանակ են զnրավարժnւթյnւնների ռազմաքաղաքական ուղերձները: Եթե այն նպատակ է հետապնդում ճնշում գործադրել Հայաստանի վրա եռակողմ հայտարարության դրույթները կատարելու ա տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, լոգիստիկ ենթակառուցվածքները բացելու ուղղությամբ, ապա դա տրամաբանական չէ:

Քանի որ նման հարցերը մի կողմից ամրագրված են միակ իրավական ուժ ունեցող եռակողմ հայտարարության մեջ, որի կետերի կատարումը եթե խախտող էլ կա, ապա դա, միանշանակ, Ադրբեջանն է:

Եթե դիտարկենք այն տարբերակը, որ զnրավարժnւթյnւններն ուղղված են Հայաստանի արևմտյան սահմանների դեմ, ապա դա ուղղակիորեն նշանակում է Ռուսաստանի հետ առճակատման նախապատրաստություն, քանզի հայտնի է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրով այդ սահմանի վերահսկողությունը իրականացնում են ռուսական սահմանապահ զորքերը ևԳյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով