Ներքին 5 տարի առաջ - 17:05 02-02-2021

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԵՌՆԱԹԱՓԵԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով բեռնաթափվելու է դատարանների ծանրաբեռնվածությունը:

Մասնավորապես նախատեսվում է դատավորների թիվն ավելացնել. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թիվն ավելանալու է 17-ով, որից առնվազն 8-ը՝ Երևանում:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ մասնագիտական դատարանները նույնպես նպաստելու են ծանրաբեռնվածության նվազմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն էլ առաջարկեց. «Դատավոր ընտրելիս, երբ չափանիշները սահմանվում են՝ ունենա իրավագիտության բակալավրի որակավորում, բարձրագույն կրթության վերաբերյալ դիպլոմ և այլն, օրենքում հարկ է ամրագրել, որ միայն բակալավրի դիպլոմ ունենալու դեպքում նաև 5 տարվա մասնագիտական փորձ ունենա, եթե մագիստրատուրա չի ավարտել»:

Հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ նախագիծը նաև ԲԴԽ-ի գործընկերների հետ են քննարկել ու եթե առաջարկներ լինեն, երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխություն կլինի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան