Ներքին 5 տարի առաջ - 16:05 02-02-2021

«ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է»․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Մարտի 1-ի քրեական գործը կապված է ընտրական ու հետընտրական գործընթացների հետ և քաղաքական պրոցես է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա ամբողջությամբ բացառապես քաղաքական պրոցես է` իրավական որոշակի կարգավորումներով։ Եվ ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպիտի լինի, նշանակում է ընդհանրապես այս գործը չլսել»,- ասել է Քոչարյանը` դատարանին կոչ անելով ու խնդրելով հաշվի առնել այդ հանգամանքը։

Քոչարյանը նման հայտարարություն է արել այն ժամանակ, երբ նիստը վարող դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տվել գործով ամբաստանյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ավարտել իր հայտարարությունը` պատճառաբանելով, թե քաղաքական բովանդակությունը կա այդտեղ։ Գևորգյանն իր ելույթում կարծիք էր հայտնել, թե գործով փորձ է արվում 2008թ-ի իրադարձությունների ողջ մեղքը բարդել բանակի վրա, իսկ իշխանությունը հասարակությանը սևերի ու սպիտակների է բաժանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով