Արտաքին 5 տարի առաջ - 13:01 01-02-2021

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԵՎ ԵՂԲԱՅՐԸ՝ ՋԵՅՄՍ ՀԵՅՎԵՆԸ

Աստղային եղբայրներն ու քույրերը հազվադեպ են ապրում կատարյալ ներդաշնակության մեջ: Նրանցից մեկը, վաղ թե ուշ, դառնում է ավելի հաջողակ, քան մյուսը, իսկ մյուսը շարունակում է մնալ ստվերում:

Ինչպես հաղորդում է https://www.woman.ru/news/brat-andzheliny-dzholi-dzheims-kheiven-izbegayushii-poyavlenii-na-publike-vpervye-za-gody-byl-zamechen-v-odin-den-s-sestroi-i-poblizosti-ot-nee-id565411/?fbclid=IwAR3wHK9lOZMhecpl8mQQQknkIevB7L_OJMH2mZCuFIIL4r0H_QaRJxwpJl8 կայքը, Անջելինա Ջոլիի և Ջեյմս Հեյվենի հայտնի տանդեմը հանձնել է փառքի փորձությունը, բայց չի կարողացել դիմակայել անձնական դրամային, որից հետո եղբայրն ու քույրը չորս տարի միմյանց չեն տեսել: Եվ այսպես, նրանք հայտնվեցին նույն օրը և գրեթե նույն տեղում: Պատահականությո՞ւն, թե՞ լավ նշան:


Ջոլիի՝ առօրյա սովորական գնումների, երեխաների հետ զբոսանքի և այլ դրվագների ներկայացումից զատ՝ պապարացիներն այս անգամ նկատել են Ջոլիի եղբորը՝ Ջեյմս Հեյվենին։

Նշենք, որ վերջինս երկարատև դադարից հետո առաջին անգամ է տեսախցիկների առջև երևում․ Վերջին չորս տարվա ընթացքում Ջեյմսի հանրային ելույթները չափազանց քիչ էին։ Միգուցե նա միտումնավոր չէր թաքնվում, բայց ջանասիրաբար և հաջողությամբ խուսափում է ուշադրությունից:

Բայց մի ժամանակ ամեն ինչ այլ էր: Ջեյմսը Անջելինայի հավատարիմ ընկերն ու ուղեկիցն էր։

Քրոջ և եղբոր զարմանալի նմանությունն ու ոչ պակաս զարմանալի մտերմությունը նույնիսկ սխալ մեկնաբանությունների տեղիք էին տվել, իսկ 2000 թ.-ին Օսկարի արարողության ժամանակ տեղի ունեցած «ընտանեկան» համարձակ համբույրի երկիմաստ տեսարանը երկար ժամանակ անխոս թողեց բոլորին: Այդ օրը նրանց մայրը ՝ Մարչելին Բերտրանը, սկսեց բուժվել քաղցկեղից, և հիվանդանոցից Ջեյմսն ու Անջելինան գնացին մրցանակաբաշխությանը մասնակցելու, որտեղ դերասանուհին ստացավ իր առաջին ոսկե արձանը: Իրոք, սերտ հարաբերություններով կապված եղբայրն ու քույրը համբուրվեցին հուզմունքից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան