Ներքին 5 տարի առաջ - 11:30 29-01-2021

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԶԱՎԹԵԼՈՒ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԻՆԳ ԱՆՁ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։

«2021 թ.-ի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,- ասված է հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև հինգ ձերբակալվածների մասին, ովքեր կասկածվում են կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ընդդիմությունը Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջով հանրահավաք էր իրականացրել, որի ընփացքում էլ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև: Արդյունքում 26 անձ բերման էր ենթարկվել

Երեկ բերման էր ենթարկվել նաև Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիք էր հնչեցրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան