Ներքին 5 տարի առաջ - 13:34 28-01-2021

«ԳԼՈՒԽ ԵՄ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԱԲԵՐԱԾ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՎ»․ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարութունյանը Բանակի օրվա կապակցությաբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենյաց պաշտպանի այս սուրբ օրը ես գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս նահատակների սուրբ հիշատակի առջև, նրանց ծնողների, զավակների, կանանց, հարազատների, մեր ողջ ժողովրդի առջև: Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես, թանկ ու անդառնալի կորստի ցավն անսահման խորն է ու անամոք:

Գլուխ եմ խոնարհում Պաշտպանության բանակի բոլոր զինվորների, սպաների, աշխարհազորայինների, կամավորականների առջև, ովքեր օրհասական պահին հայրենիքի շահը վեր դասեցին ամեն ինչից՝ քաջաբար ու անվեհեր կանգնելով մահվան դեմ հանդիման:

Մենք խորապես շնորհակալ ենք բոլորին ու երախտապարտ, հպարտ ենք նրանց անմնացորդ նվիրումի, արիության ու խիզախության, նրանց մարդ տեսակի համար: Նման անձնուրաց ու հայրենասեր անհատների շնորհիվ է հարատևում ազգը, կերտվում պատմությունն ու ապագան:

Թող այսուհետ մեր Հայրենյաց պաշտպանն իր վեհ առաքելությունն իրականացնի միայն ու միայն անվտանգ պայմաններում, և բոլորիս ջանքերը ծառայեն մեր նահատակ եղբայրների կիսատ թողած գործի շարունակմանը, հայ ժողովրդի վերքերի բուժմանը, հայրենիքի շենացմանն ու զորացմանը »:

Նախագահը հավելել է, որ երեկ Վեդի քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ Արցախի հերոսներ Դավիթ Ղազարյանի ընտանիքին ու Էդգար Մարկոսյանին է փոխանցել հոկտեմբերի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրերով տրված «Ոսկե արծիվ» շքանշանները:

Տեսանյութը՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/216589556869758

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով