Արտաքին 5 տարի առաջ - 16:20 27-01-2021

ԲԱՅԴԵՆԸ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՅՏՆԵԼ Է ՌԴ «ԿՈՐԾԱՆԱՐԱՐ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում Ռուսաստանի «կործանարար» գործողություններին կոշտ պատասխան տալու Միացյալ Նահանգների պատրաստակամությունն է հայտնել: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին:

«Նրա (Բայդենի) մտադրությունն էր հստակեցնել նաև, որ Միացյալ Նահանգները, ի պատասխան Ռուսաստանի «կործանարար» գործողությունների, կոշտ են գործելու՝ ի պաշտպանություն իրենց ազգային շահերի»,- հայտարարել է Փսակին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջինիս երդմնակալությունից ի վեր առաջին բանակցություններն են վարել:

Նրանք քննարկել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը, ԱՄՆ-ի դուրս գալը Բաց երկնքի պայմանագրից, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանումը, ուկրաինական ներքին կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ գագաթնաժողովի անցկացումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան