Արտաքին 5 տարի առաջ - 15:45 27-01-2021

ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱԶԱՏԵԼ ՆԱՎԱԼՆՈՒՆ

Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել ազատել «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հիմնադիր Ալեքսեյ Նավալնուն: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

«Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարներս, ինչպես նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, միաձայն դատապարտում ենք քաղաքական դրդապատճառներով Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունն ու կալանավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՄԻԵԴ-ը չի աջակցել դատարանի որոշումները, որոնք չկատարելու համար Ալեքսեյ Նավալնին կալանավորվել է:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս կոչ են արել օտարերկրյա կառավարություններին չխառնվել Ռուսաստանի գործերին՝ մեկնաբանելով Նավալնու հետ կապված իրավիճակը: Մասնավորապես ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ դեսպանությանը Ռուսաստանի ներքին գործերին խառնվելու մեջ, իսկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի ուշ հաստատել է, որ նախարարությունը հետ է կանչելու ամերիկացի դիվանագետներին նրանց հրապարակումներից հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»